Նոր հնարավորություններ` Google-ի ստեղնաշարում

Google Keyboard-ն ուրախացրել է օգտատերերին մի քանի նոր հնարավորություններով: Առաջին նորամուծությունը մեկ ձեռքով տեքստերի մուտքագրման հնարավորությունն է: Այն հատկապես պետք կգա մեծ էկրանով սմարթֆոն ունեցողներին:

Այս ռեժիմն ակտիվացնելու համար անհրաժեշտ է երկար սեղմած պահել ստորակետի նշանը, այնուհետև կբացվի մենյու, որտեղ պետք է ընտրել աջ կամ ձախ կողմը:  Եթե ընտրեք աջը, ստեղնաշարը «կհավաքվի» աջ կողմում:

Google Keyboard-ում կատարվել են նաև վիզուալ փոփոխություններ: Այսուհետ հասանելի կլինի երկու ֆոն՝ բաց և մուգ: Կա նաև ստեղնաշարի չափսերը փոխելու հնարավորություն:

 

Ավելի աննկատ, բայց հաճելի փոփոխություն է հանդիսանում այն, որ այժմ կարելի է բառն ամբողջությամբ ջնջել՝ Backspace ստեղնի վրա դեպի ձախ սահեցնելով մատը: Կուրսորի դիրքը նույնպես կարելի է կառավարել՝ սահեցնելով մատը բացատի վրա:

Ստեղնաշարը թարմացնելու համար այցելեք Google Play:

Աղբյուրը՝ LifeHacker