11,6 դյույմանոց Micromax նոութբուքը կարժենա 158 դոլար

Սմարթֆոններ արտադրող Micromax հնդկական ընկերությունը նոութբուքների շուկա է դուրս եկել 2015թ.-ի հոկտեմբերին: Մինչ օրս ընկերության տեսականու մեջ կար ընդամենը մեկ շարժական համակարգիչ՝ Canvas Lapbook L1161-ը:

Ընկերությունը վերջերս թողարկել է Canvas Lapbook L1160 մատչելի լեփթոփը, որն ունի Intel Atom Z3735F քառամիջուկ պրոցեսոր՝ 1,33-1,86 ԳՀց հաճախականությամբ և աշխատում է Windows 10-ով: 11,6 դյույմանոց IPS էկրանի թույլատրելիությունը կազմում է 1366 × 768:

Սարքն ունի 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն, microSD քարտի հարմարանք՝ մինչև 64 ԳԲ տարողությամբ, Wi-Fi 802.11 b/g/n և Bluetooth 4.0 անլար կապի մոդուլներ, երկու USB 2.0 պորտ, մեկ HDMI և Ethernet ինտերֆեյս:

Չափսերն են 295,5 × 199,5 × 18 մմ, իսկ քաշը 1,13 կգ է: Նոութբուքն աշխատում է 4100 մԱժ հզորությամբ մարտկոցով, որի ամբողջական լիցքը բավականացնում է 10 ժամ:

komp2

Micromax Canvas Lapbook L1160-ը վաճառքի է հանվել հնդկական շուկայում 158 դոլարով: Այլ երկրներում սարքի հասանելիության մասին դեռևս տեղեկություն չկա:

Աղբյուրը՝ fonearena.com