Microsoft-ը 3 անգամ կրճատել է OneDrive-ի անվճար փաթեթի ծավալը

Ամպային պահոցների միջից ամենափոքր ծավալն անվճար առաջարկողը Dropbox-ն է՝ 2ԳԲ, մինչդեռ այլ պահոցներ տրամադրում են 10-15 ԳԲ անվճար տարածք և նույնիսկ ավել:

Օրինակ՝ Google Photos-ն, որը Dropbox-ի մրցակիցն է, առաջարկում է լուսանկարների և տեսահոլովակների պահպանման անսահմանափակ տարածություն, սակայն սահմանափակում է պահվող նկարների չափսերը:

Microsoft-ի OneDrive-ի օգտատերերը սկսել են ծանուցումներ ստանալ այն մասին, որ օգոստոսի 10-ից OneDrive ամպային պահոցն իր անվճար օգտատերերի համար կկրճատի պահոցի թույլատրելի տարածքը` 15ԳԲ-ից դարձնելով 5ԳԲ: Նոր գրանցված օգտատերերը միանգամից ստանում են 5ԳԲ ծավալ։ Իսկ 50ԳԲ ունենալու համար պետք է ամսական վճարել 1.99 ԱՄՆ դոլար:

Աղբյուրը` Microsoft