Անվճար կամ զեղչված iOS հավելվածներ (մայիսի 10)

ittrend.am-ը սկսում է նոր շարք. մենք ամեն օր կներկայացնենք Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք ittrend.am-ին ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Draw Mania

Գինը` անվճար

Draw Mania նկարչական խաղը կզվարճացնի Ձեզ և Ձեր ընկերներին: Նկարեք այն բառը, որը տրված է Ձեզ, իսկ ընկերները թող փորձեն կռահել, թե ինչ եք նկարել։

 

Pool+

Գինը` անվճար

Խաղացեք բիլիարդ՝ մրցելով Ձեր ընկերների խ կամ համակարգչի հետ:

 

Hyperwave

Գինը` անվճար

Եթե ծանոթ եք Hyperlight խաղին, ապա սա դրա շարունակությունն է, որտեղ պետք է հաղթեք տիեզերքի անդորրը խանգարած զավթիչներին: Խաղը ստեղծված է 80-ականների ոճով և կգրավի ռետրո խաղերի սիրահարներին:

 

Windy

Գինը` անվճար

Այս հավելվածը թույլ կտա նվագել Ձեր սիրած երաժշտությունը սմարթֆոնի վրա` առանց երաժշտական ունակությունների տիրապետելու:

 

MirriM.

Գինը` անվճար

Դուք չեք կարող խաբել հայելուն, սակայն հայելին կարող է խաբել Ձեզ: Հասկանալու համար այս բառերը խաղացեք MirriM. խաղը: