Periscope-ի օգտատերերն այժմ կկարողանան պահպանել իրենց հեռարձակումները ցանկացած ժամկետով: Նախկինում բոլոր հեռարձակումներն անհետանում էին 24 ժամ անց: Տեսահոլովակը երկար ժամկետով պահպանելու համար պետք է պարզապես ավելացնել #save հեշթեգը: Այս պարագայում տեսահոլովակը կանհետանա միայն այն ժամանակ, երբ օգտատերը ջնջի այն:
Նոր հնարավորությունը հասանելի է բոլոր օգտատերերին հանրային բետա-փորձարկման շրջանակներում: Արտադրողները դեռևս կարծիքներ են հավաքում օգտատերերից, այդ պատճառով, եթե ինչ-որ բան այնպես չստացվի, հնարավորությունը կարող է ջնջվել: Այժմ ընկերությունն ակտիվորեն աշխատում է նաև տեսահոլովակների վայրկենական անհետացման տեխնոլոգիայի վրա:
Աղբյուրը՝ The Verge