IT Translate. հարմարավետ միջհարթակային հավելված՝ կոնտեքստային թարգմանության համար

IT Translate-ը միջհարթակային հավելված է, որն օգտագործվում է առանձին բառերի և ամբողջական տեքստերի վայրկենական թարգմանության համար: Այն օգտագործում է Google Translate-ի հնարավորություններն ու ապահովում 90 լեզու:

իտ2

Հարթակն աշխատում է տարբեր օպերացիոն համակարգերում ու դիտարկիչներում: Սկզբում դուք պետք է պարզապես նշեք բառը կամ նախադասությունը, այնուհետև սեղմեք Shift + T, որպեսզի հայտնվի թարգմանության պատուհանը:

իտ2

Բացի թարգմանությունից՝ IT Translate-ը թույլ է տալիս իմանալ բառերի հոմանիշները և նույնիսկ լսել դրանց արտասանությունը: Այս հավելվածը պահպանում է թարգմանությունների պատմությունը անկախ նրանից, թե ինչ սարքով եք օգտվում տվյալ պահին:

Աղբյուրը՝ LifeHacker