Google Art Camera-ն թվայնացնում է արվեստի գլուխգործոցներն ապագա սերնդի համար

Google ընկերությունը ներկայացրել է հատուկ սարք, որն օգտագործվում է արվեստի գլուխգործոցների թվայնացման համար: Art Camera-ն հատուկ մշակված է թանգարաններում հատուկ թույտվությամբ նկարահանումներ անելու համար:

նկ2

Ռոբոտացված տեսախցիկը ավտոմատ տեղափոխում է օբյեկտիվը հատվածից հատված՝ կատարելով հարյուրավոր մանրակրկիտ նկարներ: Նկարահանման ավարտից հետո տեսախցիկն ավտոմատ կերպով հավաքում է բոլոր արված նկարները մեկ մեծ լուսանկարում:

նկ1

Google-ի մշակույթի ակադեմիայի կայքում արդեն հրապարակվել են առաջին հազարավոր գիգապիքսելանոց նկարները, որոնք ներկայացնում են համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցները:

Աղբյուրը՝  Google բլոգ