Ի՞նչ նորամուծություններ են սպասվում Android N-ում

I/O կոնֆերանսի ժամանակ Google-ը պատմել է փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են Android N օպերացիոն համակարգին: Ներկայացվել է նաև սմարթ ժամացույցների, թևնոցների և այլ կիրառական էլեկտրոնիկայի համար նախատեսված Android Wear 2.0-ը:

անդռ1

Android N-ի գլխավոր նորամուծություններն իրականացվել են 3 ուղղություններով: Առաջինն արտադրողականության օպտիմալացումն է: Նոր օպերացիոն համակարգում հասանելի կլինի API Vulkan միջհարթակային համակարգը՝ ավելի բարդ 3D գրաֆիկայի ծրագրավորման համար:

Երկրորդը արդյունավետության բարձրացումն է: Նշանակալի փոփոխություն է հեշտացված մենյուն, որը սահմանափակվում է 7 ծրագրով: Ավելացվել է նաև Clear All (“ջնջել ամբողջը”) սեղմակը, որի վրա սեղմելու դեպքում Android-ն ավտոմատ կփակի բոլոր ակտիվ հավելվածները:

անդռ2

Դրա հետ մեկտեղ Android N-ում կհայտնվեն առանձին էկրանի և «նկարը նկարի վրա» հնարավորությունները, որոնք թույլ կտան արդյունավետ օգտագործել ազատ տարածությունը: Օրինակ` օգտատերը կարող է միաժամանակ աշխատել Chrome դիտարկչով՝ էկրանի անկյունում դիտելով YouTube-ի վիդեո: Ինչպես նաև Android սարքերում հնարավոր կլինի արագ պատասխանել push ծանուցումներին, ինչպես iOS-ում՝ չլքելով ակտիվ ծրագիրը:

Երրորդը Android-ի ակտիվ պատրաստությունն է վիրտուալ իրականության տեխնոլոգիային: Այս օպերացիոն համակարգը կաշխատի VR Daydream հարթակի վրա և Android VR Mode-ով, որը կօպտիմալացնի հավելվածի աշխատանքը վիրտուալ իրականության պայմաններում:

Հատուկ Daydream-ի համար ընկերությունը կթողարկի հատուկ VR-տարբերակի այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են YouTube-ը, Street View-ն, Google Play Store-ը, Play Movies-ը և Google Photos-ը:

Google-ը թողարկել է նաև Android Wear նոր հարթակի ցուցադրական տարբերակը` նախատեսված խելացի ժամացույցների համար: 2.0 տարբերակն ունի վերափոխված դիզայն Material Design ոճի մեջ, ինչպես նաև մի շարք նոր ֆունկցիաներ:

Android Wear 2.0 (Developer Preview)-ի պրեվյուն արդեն կարելի է ներբեռնել: Ճիշտ է, այն համատեղելի է միայն երկու մոդելների հետ՝ LG Watch Urbane Second Edition LTE և Huawei Watch: Վերջնական տարբերակը կթողարկվի աշնանը:

Աղբյուրը՝ The Verge