Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 24)

ittrend.am-ը շարունակում է  ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Runtastic PRO

Գինը` 5.5 – 0.99 ԱՄՆ դոլար

Մեզանից շատերը գիտեն վազելու օգտակարության մասին, սակայն ոչ բոլորն են վազում: Այս հավելվածում կան վազքի համար անհրաժեշտ բոլոր բաները` GPS-նավիգատոր, վիճակագրական տվյալներ, առցանց խորհրդատու և այլն:

 

HomeBudget with Sync

Գինը` 5.5 – 2.99 ԱՄՆ դոլար

Սա շատ հարմար հավելված է սեփական ֆինանսները կառավարելու համար: Այն ունի ավտոմատ պահպանման ֆունկցիա, ինչը թույլ է տալիս օգտագործել հավելվածը տարբեր սարքերի և հարթակների վրա` չկորցնելով տվյալները:

 

 

Halo: Spartan Strike

Գինը` 6.8 – 0.99 ԱՄՆ դոլար

Այս դինամիկ և ապշեցուցիչ գրաֆիկա ունեցող խաղը դուր կգա Halo խաղի բոլոր սիրահարներին: Դեպքերը տեղի են ունենում Halo 2 խաղի դեպքերի ժամանակահատվածում` 2552 թվականին: Նորագույն զինանոցի կիրառմամբ Դուք պետք է հաղթահարեք բոլոր 30 առաջադրանքները:

 

Lifeline

Գինը` 2.2 – 0.99 ԱՄՆ դոլար

Աննկարագրելի հետաքրքիր տեքստային քվեստ խաղ: Դուք պետք է օգնեք հերոսին հետազոտել Վեներա մոլորակը: Պարբերաբար կստանաք ծանուցումներ Ձեր բջջայինի վրա, որպեսզի ընտրեք, թե ինչպես վարվի հերոսը այս կամ այն իրադրությունում: