Google-ի հայկական ARA սմարթֆոնը այս տարի կհայտնվի վաճառքում

Փոխվող մոդուլներից կազմված Ara սմարթֆոնի developer edition-ն արդեն հնարավոր կլինի գնել այս ամռանը: Սարքի անունը պատահական չէ ընտրված. նախագծի գլխավոր ինժեները հայ Արա Կնանյանն է, ով Google-ի հետ համագործակցող NK Labs-ի համահիմնադիրն է: Project Ara-ի կոմերցիոն մոդելի թողարկումը տեղի կունենա 2017թ.:

Օրերս կայացած Google I/O կոնֆերանսի ժամանակ ներկայացվել է Ara-ի աշխատանքային նախատիպը՝ միացվող բլոկերով, որոնց շնորհիվ օգտատերերը կկարողանան կարգավորել սարքը՝ ըստ իրենց նախապատվության: Մոդուլը կարելի է անջատել հասարակ ձայնային հրամանով, օրինակ` «ok, Google, անջատիր տեսախցիկը»:

Սարքն ունի վեց մոդուլային անցք: Դրանք բոլորն ունիվերսալ են ու կապված իրար հետ նոր Unipro-ով, որն էլ իր հերթին ունի մինչև 11,9 Գբիտ/վ արագությամբ տվյալների փոխանցման հնարավորություն: Սմարթֆոնը կազմված կլինի «կմախքից» և մոդուլների հավաքածուից: Միացնել հեռախոսին կարելի է ամեն ինչ՝ պրոցեսոր, ստեղնաշար, ներքին իշողություն կամ լրացուցիչ մարտկոց:

Աղբյուրը՝ The Verge