Crowdfunding հարթակների ամենահետաքրքիր իրերը, որոնք արժե ձեռք բերել

Ներկայացնում ենք KickStarter-ի ու IndieGoGo-ի ամենատպավորիչ նախագծերը, որոնք իրականություն կդառնան հաջող դրամահավաքի դեպքում:

Թռչող ակուստիկ սարք

Նույնիսկ այնպիսի ընկերությունները, ինչպիսին է Meizu-ն, օգտվում են քրաուդֆանդինգային հարթակներից: Այժմ ընկերությունը գումար է հավաքում Gravity կոչվող յուրահատուկ ակուստիկ համակարգի համար: Դրա մետաղական պատյանն ունի օրիգինալ տեսք` դրանում տեղափոխված է ծանրության կենտրոնը, իսկ թափանցիկ տակդիրը այնպես է ստեղծված` կարծես սարքը գտնվում է օդում: Տակդիրը հանդես է գալիս նաև  որպես դիսփլեյ:

Սարքի ընդհանուր հզորությունը 40 Վտ է, դինամիկ դիապազոնը` 70-20.000 ԳՀ: Երաժշտությունը հնարավոր է լսել Wi-Fi-ի, Bloutooth-ի կամ ներկառուցված փլեյերի միջոցով, որն ունի Spotify-ին, SoundCloud-ին և այլ սերվերներին միանալու հնարավորություն: Gravity-ն աշխատում է Android 4.4.2 ՕՀ-ով և ունի 4ԳԲ ներքին հիշողություն:

 

Բազմաֆունկցիոնալ լար գաջեթների համար

Տեխնիկա արտադրող ընկերությունները շարունակում են իրենց արտադրանքները համալրել նորանոր ստանդարտներով, իսկ դրանցից շատերը տարբերվում են մեկը մյուսից, և այս ամենից տուժում է հասարակ օգտատերը` հատկապես սնուցման լարերի հետ կապված: Սակայն Bi սնուցման լարի միջոցով հնարավոր է ազատվել այս խնդիրներից: Այն իր մեջ ներառում է երկու ամենատարածված ստանդարտները` microUSB և Lightning: Անհրաժեշտ է միայն ընտրել ծայրակալը: Լարը հասանելի է մեկ և երեք մետր երկարությամբ:

 

Ականջակալներ, որոնք հարմարեցվում են օգտատերի լսողությանը

Բոլոր մարդկանց ականջների կառուցվածքը և լսողությունը տարբեր են, ըստ այդմ տարբեր է նաև ականջակալների հնչողությունը: Nura ականջակալները կարող են լուծել այս խնդիրը` հարմարվելով օգտատիրոջ լսողությանը: SoundWave համակարգը ֆիքսում է ականջից մինչև գլխուղեղ անցնող ձայնային ալիքի փոփոխությունները: Նախագծի մեկնարկի համար անհրաժեշտ 100.000 դոլարը Kickstarter-ում հավաքվել է ընդամենը մեկ օրում:

https://www.youtube.com/watch?v=7u5XJqlqo-M

 

Խելացի նկար

Որպեսզի գումար չծախսեք տան ինտերիերին սազող տարբեր նկարներ գնելու վրա, կարող եք մեկ անգամ ձեռք բերել Acanvas խելացի նկարը: Այն ունի 23 դյույմանոց FHD էկրան և բազմաթիվ ֆունկցիաներ: Ղեկավարվում է բջջային հավելվածի միջոցով, ավտոմատ կերպով կարգավորում է նկարի լուսավորությունը, ունի ներկառուցված մարտկոց և լուսանկարների պահոց: Դրա վրա հնարավոր է ուղարկել նկարներ ցանկացած եղանակով:

 

Մանիպուլյատոր խելացի տան համար

Տան սարքավորումները կառավարելու համար գոյություն ունեն բազմաթիվ սարքեր: Դրանցից մեկը Knocki-ն է, որը սեղանը, դուռը և այլ առարկաներ դարձնում է խելացի` ամրանալով դրանց մակերևույթին:  Մեկ Knocki սարքը կարող է տարբերակել մինչև 10 տարբեր ձայներ: Մանրամասները` տեսանյութում: