LinkedIn-ը վտանգի տակ է. ինչ անել` անձնական տվյալները պաշտպանելու համար

LinkedIn աշխատանքային սոցցանցում օրերս անձնական տվյալների մեծ արտահոսք է եղել. հաքերները գողացել են ավելի քան 100 մլն օգտատերերի էլ-փոստեր ու կոդավորված գաղտնաբառեր: Այժմ սոցցանցը նամակով զգուշացնում է օգտագործողներին հնարավոր վտանգների մասին:

«Այժմ օգտագործում ենք ավտոմատացված գործիքներ` կանխելու ու արգելափակելու կասկածելի մուտքերը սոցցանց»,-հայտարարել են LinkedIn-ի ներկայացուցիչները` խորհուրդ տալով օգտագործողներին պարբերաբար փոխել ու չօգտագործել այլ ծառայություններում կիրառվող գաղտնաբառերը:

Հարձակումն, ըստ աղբյուրի, իրականացրել են OurMine Team հաքերային խմբի անդամները` նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել LinkedIn-ի անվտանգության խնդիրներին:

Աղբյուրը` Vice Motherboard