Գործարկվել է հայկական ստարտափների քարտեզ

Սթարթափ Արմենիա կազմակերպությունը գործարկել է հայկական ստարտափների քարտեզ, որտեղ ներկայացված են նաև ստարտափներին աջակցող ընկերությունները, ՏՏ-լրատվականները, այդ թվում` itTrend.am-ը:

Կազմակերպության հիմնադիր և նախագահ Հայկ Ասրիյանցը itTrend.am-ի հետ զրույցում ասաց, որ հետագայում քարտեզում ավելացվելու են նաև տվյալ ընկերություններում առկա թափուր աշխատատեղերը, սպասվում են նաև այլ նորություններ:

Startup Nations-ին անդամակցող Սթարթափ Արմենիայի հիմնադրի հետ itTrend.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ: