Թողարկվել է Samsung Galaxy S7 edge-ի հատուկ տարբերակ

Samsung Electronics-ը, Warner Bros. Interactive Entertainment-ը և DC Entertainment-ը նվեր են պատրաստել Injustice: Gods Among Us խաղի սիրահարների համար: Խաղի երրորդ տարեդարձի առթիվ թողարկվել է Samsung Galaxy S7 edge սմարթֆոնի հատուկ տարբերակը, որի վաճառքը կմեկնարկի հունիսին: Այն հասանելի կլինի միայն մի քանի երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Նոր սմարթֆոնում օգտագործվում է Injustice: Gods Among Us խաղի թեման: Սմարթֆոնը սև է՝ զարդարված ոսկեգույն դեկորատիվ տարրերով, ինչպես նաև ետնամասին փակցված է խաղի լոգոտիպը:

խաղ2

Որոշ երկրներում սմարթֆոնը կվաճառվի Gear VR վիրտուալ իրականության սարքի հետ միասին։

խաղ3

Injustice: Gods Among Us խաղը հասանելի է Google Play-ում:

Աղբյուրը՝ Samsung