AXON 7. հնչողություն, ինչպես համերգային դահլիճում

Չինական ZTE ընկերությունը թողարկել է AXON 7 սմարթֆոնը, որն ունի հզոր հնչունային համակարգ: Նոր բրենդի դեմք է դարձել հանրահայտ դաշնակահար Լան Լանը:

Որակյալ ձայնն ապահովում են սմարթֆոնի երկու բարձրախոսները: AXON 7-ն ունի նաև Dolby Atmos հնչունային համակարգ:

AXON 7-ի հաջորդ առավելությունը 20 ՄՊ հիմնական տեսախցիկն է, իսկ դիմայինը 8 ՄՊ է: Սմարթֆոնն ունի մատնահետքի սկաներ, Snapdragon 820 պրցեսոր, 5,5 դյույմ AMOLED էկրան՝ 2560х1440 թույլատրելիությամբ և 3250 մԱժ տարողությամբ մարտկոց: Սարքն աշխատում է MiFavor4.0 օպերացիոն համակարգով՝ հիմնված Android 6.0-ի վրա:

ax2

Սմարթֆոնի հետ միասին ZTE-ն ներկայացրել է վիրտուալ իրականության ZTE VR ակնոցը: Սարքն ունի AMOLED էկրան՝ 2K (WQHD) թույլատրելիությամբ, ներքին բարձրախոսներ և Hi-Fi հնչյունային համակարգ՝ համալրված Dolby Atmos-ով:

Աղբյուրը՝ Hitech