Xiaomi-ին ներկայացրել է իր առաջին դրոնը

Xiaomi-ին ներկայացրել է իր առաջին դրոնը

Քաղաքացիական դրոնների պահանջարկն աստիճանաբար մեծանում է: Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր առաջին Mi Drone դրոնը, որը թույլ է տալիս թռչնի բարձրությունից լուսանկարներ անել։

Սա քրաուդֆանդինգային նախագիծ է, և ընկերությունը նախատեսում է թողարկել դրոնի երկու տարբերակ` 1080 թույլատրելիությամբ նկարահանող տեսախցիկով, որը կարժենա 380 ԱՄՆ դոլար, և 4K որակի տեսախցիկով, որը կարժենա 460 ԱՄՆ դոլար: Սա գրեթե երկու անգամ ավելի մատչելի է, քան նույն որակի տեսախցիկներ ունեցող մնացած դրոնները, ինչպիսին է, օրինակ, DJI-ը:

Mi դրոնը կկարողանա մեկ լիցքավորմամբ երկնքում գտնվել մոտավորապես 27 րոպե և կաշխատի թե´ ամերիկյան GPS, և թե´ ռուսական GLONASS նավիգացիոն համակարգերով:

Աղբյուրը` Popsci