Օգտագործողները դժգոհում են Dropbox-ի նոր ֆունկցիայից

Dropbox-ի Project Infinite ֆունկցիան հնարավորություն կտա հասանելիություն ունենալ ամեն ինչին`  առանց ծանրաբեռնելու համակարգիչը: Այն նպատակ ունի համակարգչում տեղ խնայել, հատկապես եթե օգտագործում եք թույլ հնարավորություններով SSD: Սակայն բազմաթիվ օգտատերեր դժգոհում են, քանի որ այս ֆունկցիան օգտագործելու պարագայում Dropbox-ն ավելի խորը հասանելիություն կունենա համակագչում պահվող ֆայլերին ու օպերացիոն համակարգին:

Օգտագործողները կարծում են, որ այսուհետ Dropbox-ը կարող է ռիսկի տակ դնել իրենց տվյալների անվտանգությունը: Սակայն Dropbox-ի ներկայացուցիչները պնդնում են, որ ֆունկցիայի աշխատանքի եղանակը փոփոխման ենթակա չէ, ավելին, տեխնիկապես անհնար է: Այնուամենայնիվ, որպես հակադարձում, ընկերությունում հիշեցրել են, որ հակավիրուսային ծրագրերը ևս հասանելիություն ունեն համակարգչի միջուկին:

Աղբյուրը՝ VentureBeat, Motherboard