Վիրտուալ իրականության նոր սարք` ուսապարկի տեսքով

Վիրտուալ իրականության նոր սարք` ուսապարկի տեսքով

HP ընկերությունը Omen ապրանքանիշի ներքո թողարկելու է նոր սարք՝ համակարգիչ-ուսապարկ, նախատեսված վիրտուալ իրականության զբոսանքների համար: Այն դեռևս գտնվում է մշակման փուլում, իսկ HP-ն կսկսի փորձարկել այն մեկ ամսից:

VR-ուսապարկն ունի Intel Core i5 կամ i7պրոցեսորներ, մինչև 32 ԳԲ օպերատիվ հիշողություն, գրաֆիկական չիպի տեսակը ընկերությունը չի բացահայտում: Պայուսակը կշռում է 4,5 կգ-ից ոչ ավել, գրեթե ինչպես Acer Predator 17X խաղային նոութբուքը:

ռյուկ2

Միացնելով ուսապարկին VR սարքը՝ օգտատերը կկարողանա հայտնվել վիրտուալ տարածությունում ` առանց համակարգչին մոտ գտնվելու: Ուսապարկը կարժենա մոտ հազար դոլար:

Աղբյուրը՝  The Verge