Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Blackthorn Castle

Գինը` անվճար

Այս խաղում պետք է օգնեք քեռի Հենրիին գտնել խորհրդավոր արտեֆակտները: Դեպքերը տեղի են ունենում 14-րդ դարի Բլեքթորն ամրոցում:

 

Skill Game

Գինը` անվճար

Անցեք յուրօրինակ գունեղ գլուխկոտրուկները և ստուգեք Ձեր գիտելիքները:

 

Parker Planner

Գինը` անվճար

Այս հավելվածը կօգնի բարձրացնել Ձեր արտադրողականությունը: Ծրագրեք Ձեր անձնական գործերը, աշխատանքը և առօրյան, ստեղծեք անելիքների ցուցակ և կատարեք գրառումներ:

 

Cameraxis

Գինը` անվճար

Պատրաստեք գեղեցիկ գրաֆիկական լուսանկարներ մի քանի րոպեում: Հավելվածն ունի բազմաթիվ ֆիլտրեր, շրջանակներ և շատ այլ գործիքներ:

 

Shadow Vamp

Գինը` ավնճար

Այս խաղում պետք է օգնեք արյունարբու վամպիրին խուսափել արևի ճառագայթներից և գտնել ապահով ճանապարհը դեպի տուն: Անցեք խաղի «աշխարհները», հավաքեք միավորներ և բացահայտեք նոր վամպիրների: