Snapchat մեսենջերը գերազանցել է Twitter միկրոբլոգային ցանցին օրական ակտիվ օգտատերերի քանակով. մեսենջերից օրական օգտվում է 150 մլն, իսկ Twitter-ից` 140 մլն հոգի:
Հետաքրքիր է, որ ըստ Twitter-ի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության` սոցցանցից ամսական կտրվածքով օգտվում է 310 մլն մարդ:
Ինչ վերաբերում է մեսենջերներին, ապա SimilarWeb վերլուծական կենտրոնը վերջերս պարզել է, թե որ մեսենջերներն են ամենից շատ օգտագործվում տարբեր երկրներում:
ittrend.am-ի` մեսենջերների վերաբերյալ կատարած ինֆոգրաֆիկ վերլուծությունը կարդացեք այստեղ:
Աղբյուրը՝ Bloomberg