ArmPhone հայկական սմարթֆոններն արդեն վաճառքում են

ArmPhone Octa A0520P մոդելի տվյալները
Էկրան` 5.1 դյույմ, Full HD, 1920×1800 պիքսել
Պրոցեսոր` 1.3 ԳՀՑ հզորությամբ Octa core
Օպերատիվ հիշողություն` 3ԳԲ
Ներքին հիշողություն` 32 ԳԲ, microSD քարտի հնարավորություն
Հիմնական տեսախցիկ` 13 ՄՊ
Դիմային տեսախցիկ` 8 ՄՊ
Երկու SIM քարտի հնարավորություն


Հունիսի 6-ին տեղի ունեցավ Technology & Science Dynamics (TSD) ընկերության արտադրած ArmPhone սմարթֆոնների միանգամից հինգ մոդելների շնորհանդեսը: Սմարթֆոններն արժեն 51-151 հազ. դրամ:

Ինչպես ասաց Technology & Science Dynamics-ի նախագահ և հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, բոլոր ArmPhone-ները ունեն մեկ տարվա «no questions asked» (առանց խոսք) երաշխիք, որը ենթադրում է սարքերի ցանկացած մասերի վնասման և խափանման դեպքում դրանց անվճար փոխարինում լիովին նոր սմարթֆոնով։

itTrend.am-ի հետ զրույցում TSD-ի PR բաժնի պատասխանատու Աննա Ոսկանյանը նշեց, որ սմարթֆոններից մեկը ներկայացված է միանգամից հինգ տարբեր գույներով` կարմիր, վարդագույն, կանաչ, կապույտ և մետալիկ, իսկ մոդելներից մեկը բաղկացած է երկկողմանի ապակուց, մնացած բոլոր մոդելները հասանելի են սև, սպիտակ և արծաթագույն պատյաններով: Մոդելներից մեկն ունի հատուկ հարվածադիմացկուն պատյան և կարող է աշխատել նույնիսկ էքստրեմալ պայմաններում, իսկ A0520P-ն ունի նաև մատնահետքերի ճանաչման սկաներ:

ArmPhone-ներն աշխատում են Android ՕՀ-ով և համալրված են SONY ընկերության տեսախցիկներով: Սմարթֆոններում անվճար հասանելի է Paroonak հայկական հեռախոսազանգերի ամբողջ ցանկը:

Հարցին, թե արդյոք արտասահմանում հետաքրքված են հայկական սմարթֆոններով, Վահան Շաքարյանը նշեց, որ բանակցություններ արդեն ընթանում են, և ընկերությունը ծրագրում է վաճառք սկսել նաև հարևան երկրներում:

Շնորհանդեսին ներկայացվեց նաև TSD-ի պատրաստած ռոբոտը, որը կարողանում է պարել հայկական երաժշտության ռիթմերով և աշխատում է միայն ArmPhone սմարթֆոնների հետ: