Նոր Mophie պատյանը թույլ կտա լիցքավորել iPhone-ն առանց լարերի

Mophie ընկերությունը, որը հայտնի է որպես Apple սարքերի աքսեսուարների արտադրող, թողարկել է նոր Juice Pack պատյան-մարտկոցներ՝ անլար լիցքավորման հնարավորությամբ: iPhone 6/6S-ի համար նախատեսված պատյանի մեջ ներկառուցված է լրացուցիչ մարտկոց՝ 1560 մԱժ տարողությամբ, իսկ 6 Plus/6S Plus-ի համար՝ 2420 մԱժ:

Նոր պատյանը համատեղելի է բոլոր անլար կայանների, հեռախոսների և մարտկոցների հետ, ներառյալ` Qi-ն: Juice Pack-ի հետ միասին ընկերությունն առաջարկում է սեփական լիցքավորման բարձիկը, Qi համատեղելի հենակը, ինչպես նաև մեքենային ամրացվող հարմարանքը:

մօֆի2

iPhone 6/6S -ի համար նախատեսված Juice Pack-ը կարելի է գնել 99 դոլարով, իսկ 6 Plus/6S Plus-ինը` 126 դոլարով: Առանձին «բարձիկը» վաճառվում է 40 դոլարով, իսկ հենակը և ամրացման սարքն արժեն 59 դոլար: Այն կարելի է պատվիրել ամերիկյան Best Buy ցանցում կամ Mophie.com ինտերնետ-խանութում:

Աղբյուրը՝ 9to5mac