Bose-ը մեկնարկել է QuietComfort անլար ականջակալների վաճառքը

Հավատարիմ մնալով անլար ականջակալների արտադրության իր ավանդույթին՝ Bose ընկերությունը ներկայացրել է իր նոր QuietComfort 35 ականջակալները:

Փակ QuietComfort 35 ականջակալներն ունեն մի քանի խոսափող, ինչպես նաև հեռախոսազանգերի ընդունման հնարավորություն, իսկ մարտկոցն ապահովում է 20 ժամվա ավտոնոմ աշխատանք երաժշտության նվագարկման ռեժիմում: QuietComfort 35 մոդելն արդեն հայտնվել է վաճառքում 349 դոլարով:

նաուշ3

Ավելի կոմպակտ լուծումների սիրահարների համար ընկերությունն առաջարկում է QuietControl 30 ականջակալները, որոնք հարմարավետ տեղավորվում են ականջներում:

նաուշ4

QuietControl անվանումը նշանակում է աղմուկի կառավարում՝ օգտագործելով հեռախոսի Connect հավելվածը կամ հենց ականջակալների կառավարման ֆիզիկական տարրերը: Սարքը կարողանում է ավտոնոմ աշխատել մինչև 10 ժամ:

նաուշ5

QuietControl 30-ի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերին 299 դոլարով։

նաուշ6

Նաև ներկայացվել են SoundSport անլար ականջակալները, որոնք արժեն 149 դոլար:

նաուշ7

 

Աղբյուրը՝ Engadget