Email Dictation-ը թույլ կտա նամակներ թելադրել Gmail-ում

Email Dictation ընդլայնումը, որը նախատեսված է Chrome դիտարկչի համար, հնարավորություն կտա 32 լեզվով նամակ թելադրել: Այն ներբեռնելուց հետո նոր նամակ գրելու պատուհանի ինտերֆեյսում կհայտնվեն երկու սեղմակներ: Դրանցից մեկը թույլ է տալիս ընտրել լեզուն, իսկ երկրորդը՝ ակտիվացնել գրառումը: Սակայն թելադրելու ընթացքում լեզուն փոխել հնարավոր չէ, այդ պատճառով պետք է դա նախօրոք անել:gmail2

Տվյալ ընդլայնումն օգտագործում է Chrome-ի խոսքի ճանաչման հնարավորությունը: Այն անսխալ ճանաչում է նույնիսկ բավականին բարդ տեքստեր: Կետադրական նշանները և փոխաբերությունները նույնպես կարելի է մուտքագրել ձայնային հրահանգի միջոցով:

Աղբյուրը՝ Life Hacker