Նոր ֆունկցիա՝ Instagram-ում

Instagram հանրահայտ ֆոտո-սոցցանցը թողարկել է նոր թարմացում՝ նախատեսված iOS սարքերի օգտատերերի համար: Պաշտոնական նկարագրության մեջ միայն նշվում է խնդիրների լուծման և արտադրողականության բարձրացման մասին: Սակայն օգտատերերը նկատել են մի նորույթ, որը թույլ է տալիս այլ հավելվածներից լուսանկար ուղարկել Instagram-ին:

Այժմ iOS-ի ցանկացած հավելվածից, որն ունի «կիսվելու» հնարավորություն, կարելի է նկար կամ վիդեո ուղարկել Instagram։

Ֆունկցիան ակտիվանում է աստիճանաբար։ iOS-ի համար նախատեսված Instagram 8.2-ն անվճար հասանելի է App Store-ում:

Աղբյուրը՝ MacRumors