Վերլուծական ալգորիթմը կկանխատեսի Եվրոպայի առաջնության հաղթողին

Microsoft ընկերությունը ստեղծել է հատուկ «ֆուտբոլային» ալգորիթմ Cortana Intelligence Suite ծառայության համար, որն ունակ է կանխատեսել հունիսի 10-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության յուրաքանչյուր խաղի արդյունքը:

Ալգորիթմը հաշվարկում է տարբեր տվյալներ, ինչպիսիք են նախորդ խաղերի վիճակագրությունը, յուրաքանչյուր մարզիկի տվյալները, ֆուտբոլային նորությունների վերլուծությունը և այլ տեղեկատվություն, որը կարող է օգնել խաղի արդյունքները կանխատեսելու հարցում:

Օրինակ Ֆրանսիայի և Ռումինիայի առաջին խաղում, ըստ ալգորիթմի, Ֆրանսիայի հաղթելու հավանականությունը 71 տոկոսով է, իսկ Ռումինիայի հաղթելու հավանականությունը`9 տոկոս: Արդեն հայտնի է վերջին խաղի արդյունքի կանխատեսումը: Եթե հավատանք Microsoft-ի ալգորիթմին, ապա կհանդիպեն Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները, որտեղ կհաղթի առաջինը՝ 66 տոկոս հավանականությամբ:

Աղբյուրը՝ Hitech