Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Organizy – Shopping List

Գինը` 1.99$ – անվճար

Սա գնումները վերահսկող հավելված է, որը թույլ կտա գրառել այն ամենն, ինչ պետք է գնեք և կօգնի խուսափել ավելորդ գնումներ կատարելուց:

 

Laser Lights

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածն առաջարկում է գեղեցիկ վիզուալ էֆեկտներ ավելացնել Ձեր սիրած երաժշտությանը: Միացրեք երաժշտությունը և վայելեք հավելվածի առաջարկած լազերային էֆեկտները, կամ փոփոխեք դրանք Ձեր նախընտրությամբ` պարզապես մատով դիպչելով էկրանին:

 

Peekaboo I see You

Գինը` 2.99$ – անվճար

Երեխաների համար նախատեսված այս հավելվածը կզարգացնի փոքրիկների իմացական (կոգնիտիվ) կարողությունները և ընկալունակությունը: Խաղը հիշեցնում է բոլորիս հայտնի պահմտոցի խաղը, և երեխան պետք է գտնի, թե որտեղ են թաքնվել խաղի հերոսները:

 

TABATACH

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի մարզվել ու թայմեր սահմանել բոլոր վարժությունների համար: