OnePlus 3-ը կզարմացնի իր տեսախցիկով

OnePlus 3-ը կզարմացնի իր տեսախցիկով

OnePlus ընկերությունը հունիսի 14-ին կներկայացնի իր հաջորդ սերնդի առաջատար սմարթֆոնը: Նախնական պատվերը հնարավոր կլինի կատարել անմիջապես սարքի ներկայացումից հետո:

Ակնկալվում է, որ OnePlus 3-ը կունենա 16 ՄՊ հիմնական և 8 ՄՊ դիմային տեսախցիկ, Snapdragon 820 պրոցեսոր, 5,5 դյույմ էկրան՝ FullHD թույլատրելիությամբ, USB Type-C v3.0 պորտ, 3650 մԱժ մարտկոց:

Ընկերության Twitter-ում հայտնվել է թվիթ լուսանկարների շարքով, որոնք արվել են OnePlus 3-ի տեսախցիկով: Ստորև ներկայացնում ենք տվյալ լուսանկարները:

nk1

nk2

nk3

nk4

Աղբյուրը՝ Android Insider

Բաժիններ: Մոբայլ