Ինչպես 2 ամիս անվճար օգտվել Google Play Music-ից

TripAdvisor ճանապարհորդությունների համար նախատեսված հավելվածի Android մոբայլ տարբերակում հայտնվել է տարբեր երկրների և քաղաքների թեմատիկ երգեր լսելու հնարավորություն:

 

Այս հնարավորությունից օգտվելու համար պետք է բեռնել TripAdvisor հավելվածը, այնուհետև բացել ծրագիրը և մուտքագրել հետաքրքրող քաղաքի կամ երկրի անունը: Որոնման արդյունքում Դուք կտեսնեք այդ վայրին համապատասխան պլեյլիստների հղումներ Google Play Music ծառայությունում: Դրանցից ցանկացածը բացելով` կակտիվացնեք երկամսյա անվճար հասանելիություն այս ծառայության երաժշտական հավաքածուին:

 

Google Play Music-ում կկարողանաք լսել ոչ միայն TripAdvisor-ի առաջարկած փլեյլիստները, այլև ցանկացած այլ երգ: Կարելի է նույնիսկ ամբողջությամբ ջնջել TripAdvisor հավելվածը, մինևնույն է, անվճար բաժանորդագրությունը կպահպանվի:

Թե ինչքան կերկարաձգվի այս ակցիան, դեռ պարզ չէ: Նշենք, որ ծառայությանն անվճար հասանելիություն կարող են ստանալ միայն Google Play Music-ի նոր բաժանորդները:

Աղբյուրը՝ Life Hacker