Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tesla Wars HD

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգտագործեք մարտավարական մտածողություն` Տեսայի աշտարակը բազմաթիվ հարձակումներից պաշտպանելու և հարձակվողներին ոչնչացնելու համար:

 

RecipeReadr

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի պատրաստել համեղ ուտեստներ: Բաղադրատոմսերի գրքույկ պահելու փոխարեն, որը կարող է անհարմար լինել խոհանոցում, պարզապես օգտագործեք այս ծրագիրը, որը բարձրաձայն հուշում է, թե որն է բաղադրատոմսի հաջորդ բաղադրիչը:

 

Shape Gurus

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը երեխաներին կսովորեցնի երկրաչափություն և կզարգացնի նրանց մտածողությունը: Խաղը նախատեսված է 2-5 տարեկան երեխաների համար: