Microsoft-ը կգնի LinkedIn սոցիալական ցանցը 26 մլրդ դոլարով

Microsoft-ը կգնի LinkedIn սոցիալական ցանցը 26 մլրդ դոլարով

Այսօր Microsoft ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է գնել LinkedIn սոցիալական ցանցը և երկու կողմերն արդեն համաձայնության են եկել:

Գործարքի արդյունքում LinkedIn-ը կպահպանի իր բրենդը և կդառնա Microsoft ընկերության մի մասը: «Միասին մենք կնպաստենք LinkedIn-ի աճին», – ասել է Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սատյա Նադելան:

«Սա LinkedIn-ի համար նոր շունչ է: Ես հիանալի հնարավորություններ եմ տեսնում մեր օգտատերերի համար և ամեն կերպ կաջակցեմ այս միավորմանը», – ասել է LinkedIn-ի համահիմնադիր Ռեյդ Հոֆմանը:

This slideshow requires JavaScript.

Այս միացումը ձեռնտու է երկու կողմերի համար էլ: Microsoft-ը կհզորացնի ընկերության նոր ռազմավարությունը նոր ծառայություններ մատուցելու հարցում: Այսօր Microsoft-ը կենտրոնացած է մեծամասամբ ծրագրային ապահովման ծառայություններ մատուցելով, իսկ LinkedIn-ը նրան հնարավորություն կտա ավելի մեծ կապեր հաստատել հավանական օգտատերերի հետ:

Աղբյուրը` Techcrunch