ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը` 0.99$ -անվճար
Սա գնումների ցուցակ կազմող հավելված է, որն օգնում է չմոռանալ գնել անհրաժեշտ ապրանքները և խուսափել ավելորդ գնումներից: Այն ունի մի շարք օգտակար ֆունկցիաներ, թույլ է տալիս ցուցակներ կազմել ձայնային հրահանգներով և այլն:
Flip Clock – Weather Alarm Clock
Գինը` 2.99$ -անվճար
Սա հատուկ iPhone-ի համար ստեղծված զարթուցիչ է, որը հիմնված է iPad-ի Flip Clock հավելվածի վրա: Հավելվածը չի պարունակում գովազդ ու հարմար է օգտագործման համար:
Գինը` 2.99$ -անվճար
Երեխաների համար ստեղծված այս ուսուցողական խաղը տանում է դեպի կախարդական աշխարհ: Խաղի թեման գնացքներն են ու ճամփորդությունը:
Գինը` 1.99$ -անվճար
Այս հավելվածի միջոցով Դուք կկարողանաք դիտել Ձեր հեռախոսի բոլոր gif-երը, դասակարգել դրանք, արագացնել կամ դանդաղացնել և պահպանել հավելվածում:
Գինը` 2.99$ -անվճար
AZZL-ն անիմացիոն փազլ է, որտեղ պետք է արագ շարժել մատները և ճիշտ դասավորել փազլի տարբեր մասերը այնպես, որ ստացվի անհրաժեշտ պատկերը: