1 տարվա ընթացքում ՏՏ ոլորտում ստեղծվել են 111 նոր ընկերություններ. վարչապետ

1 տարվա ընթացքում ՏՏ ոլորտում ստեղծվել են 111 նոր ընկերություններ. վարչապետ

«Վերջին տարիներին ՏՏ ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ: Այս ոլորտի ընկերություններն այսօր տնտեսության մեջ ստեղծում են բարձր ավելացված արժեք և Հայաստանը մրցունակ են դարձնում միջազգային շուկաներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարության նախաձեռնությամբ 2014թ. Ազգային ժողովի կողմից ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում 2015թ.-ից ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ:

«Ուրախությամբ եմ նշում, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել են 111 նոր ընկերություններ, որոնցից 98-ը ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր` ստեղծելով, ընդհանուր առմամբ, 470 աշխատատեղ»,-ասել է վարչապետը:

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ