Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Antonym Match

Գինը` 0.99$ – անվճար

Սա ինտերակտիվ, ուսուցողական և զվարճալի խաղ է բոլոր տարիքի «երեխաների» համար, նաև օգնում է անգլերեն սովորել: Այստեղ պետք է, էկրանին ցուցադրվող քարտերը շրջելով, գտնել իրար հականիշ բառերը: Խաղը նախագծված է iPad-ի համար:

 

Homophone Match

Գինը` 0.99$ – անվճար

Սա Antonym Match խաղի երկրորդ մասն է, որտեղ պետք է գտնել համանուն բառերը:

 

Synonym Match

Գինը` 0.99$ – անվճար

Սա նախորդ խաղերի երրորդ մասն է, որտեղ պետք է գտնել իրար հոմանիշ բառերը:

 

Draw in 3d

Գինը` 1.99$ – անվճար

Բոլոր գիտեն` ինչպես նկարել թղթի վրա, սակայն քչերը գիտեն, թե ինչպես դա անել եռաչափ տարածության մեջ: Խաղը նախագծված է iPad-ի համար:

 

Monogram Plus

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է Ձեր iPhone-ի և Apple Watch-ի ժամացույցի ինտերֆեյսը փոխելու, դրանում էմոջիներ ու տեքստ ավելացնելու համար:

 

Dolphin Up

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնեք դելֆինին գեղեցիկ ու բարձր ցատկեր կատարել: