iPhone 7-ի միակ նորամուծությունը

iPhone-ի նոր մոդելը, որը վաճառքի դուրս կգա այս սեպտեմբերին, գրեթե չի ունենա նորամուծություններ` համեմատած iPhone 6s-ի հետ: Միակ նորությունը կլինի այն, որ հեռախոսը չի ունենա ականջակալների միացման ավանդական անցքը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Ինչ վերաբերում է սմարթֆոնի դիզայնին, ապա այն նույնպես չի փոփոխվի: Հնարավոր է որոշ չափով թարմացվի ետնամասը:

Ականջակալների 3,5 միլիմետրանոց անցքին կփոխարինի ունիվերսալ Lightning-պորտը կամ Bluetooth-կապը:

Աղբյուրի տվյալներով` Apple-ը պատրաստվում է ամբողջովին փոխել iPhone-ի դիզայնը 2017թ., սպասվում է, որ այն այլևս չի ունենա Home կոճակը, իսկ էկրանը կլինի շատ էներգախնայող: