Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Hidden Wonders of the Depths HD

Գինը` 2.99$ – անվճար

Օգնիր փոքրիկ խեցգետնին գեղեցիկ տուն կառուցել իր ընկեր ջրահարսի համար: Hidden Wonders-ը պարունակում է բազմաթիվ մինի-խաղեր:

 

 Handblock Adblocker

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ազատվել անցանկալի գովազդներից, այն բավական պարզ է աշխատում` թույլ տալով առանձնացնել «սև» (շատ գովազդներ պարունակող) ու «սպիտակ» կայքերը:

 

Flewn

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղ է, որը պատմում է մի կետի հետաքրքիր ճամփորդության մասին, որը շատ կգրավի հատկապես երեխաներին: Հավելվածն առանձնանում է յուրահատուկ գրաֆիկայով:

 

Wheel of Fortune PUZZLE POP

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է պայթեցնել միագույն գնդակները, որպեսզի բացվեն դրանց հետևում թաքնված տառերը:

 

Spite & Malice

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղաթղթային հետաքրքիր խաղ է, որտեղ պետք է հնարավորինս արագ ազատվել սեփական քարտերից` խանգարելով մրցակիցներին քայլ անել: