Facebook-ը թողարկել է հավելվածներ Chrome-ի համար

Facebook սոցցանցը թողարկել է երկու նոր հավելվածներ, որոնք նախատեսված են Google Chrome դիտարկչի համար: Բացի այդ` փոփոխվել է նաև կայքերում սոցցանցի կոճակների դիզայնը:

Capture
Առաջին հավելվածը կոչվում է “Share to Facebook“, երկրորդը` “Save to Facebook”: Առաջինը թույլ կտա ցանկացած հղում տարածել Facebook-ի պատին, խմբերում կամ ուղարկել այն Messenger-ով` առանց Facebook-ը բացելու:

Իսկ “Save to Facebook“-ը թույլ է տալիս պահպանել հղումներ, տեսանյութեր, նկարներ և այլ բովանդակություն, որն այնուհետև կարելի է գտնել միայն օգտագործողին տեսանելի ցանկում (սոցցանցի գլխավոր էջի ձախ հատված, «Saved» կոճակ):