Chrome դիտարկիչը կարող է արդեն «ուղարկել» վիդեոները հեռուստացույցի էկրանին

Google Chrome դիտարկիչն այսուհետ կկարողանա հեռարձակել բացված պատուհաններն անմիջապես հեռուսացույցի էկրանի վրա` առանց Google Cast հավելվածն օգտագործելու: Այս փլագինի բոլոր ֆունկցիաներն արդեն ներդրված են դիտարկչի 51-րդ տարբերակում:

Բացված էջը հեռուստացույցի էկրանին փոխանցելու համար պետք է մուտք գործել կարգավորումների բաժին, սեղմել վերին աջ անկյունում գտնվող բազմակետի վրա ու ընտրել «Հեռարձակել» ֆունկցիան (Cast):

61

Նոր ֆունկցիան կազատի օգտագործողներին վիդեոյի որակի ու հեռարձակման կարգավորումներն անելուց: Այժմ համակարգն ինքն է ընտրում ամենաօպտիմալ կարգավորումները: Նորամուծությունը կգործարկվի մոտակա օրերին:

Աղբյուրը` Chromecast-ի տեխնիկական աջակցման կայք