Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հուլիսի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Abyss: the Wraiths of Eden

Գինը` 6.99$ – անվճար

Սա թաքցրած օբյեկտներ ժանրի խաղ է` գեղեցիկ գրաֆիկայով, գլուխկոտրուկներով և խորհրդավոր սյուժեով: Խաղի հերոսը ստորջրյա հետախույզ Ռոբերտ Մարկոն է, ով անհետացել է տարօրինակ հանգամանքներում և որին փորձում է գտնել նրա նշանածը:

 

BlackCam

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա գեղեցիկ սև ու սպիտակ լուսանկարներ անել: Այն ունի բազմաթիվ ֆիլտրեր, շրջանակներ, մանրամասն կարգավորումներ` հնարավորինս հաջող լուսանկար ստանալու համար:

 

Cross DJ Pro – Mix your music

Գինը` 1.99$ – անվճար

Հավելված` դիջեյների ու ընդհանրապես երեկույթների սիրահարների համար: Այն հնարավորություն է տալիս միքսել երգել, ունի նաև ավտոմատ ռեժիմ, որը Ձեր փոխարեն «դիջեյություն» կանի:

 

Next – Numbers

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղ է, որն օգնում է զարգացնել տեսողական հիշողությունը, արագ արձագանքելու և կենտրոնանալու ունակությունը: Պետք է միայն հնարավորինս արագ և ճիշտ հերթականությամբ սեղմել թվերի վրա:

 

Sky Live™

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն կտա իմանալ` երբ երկինքը պարզ կլինի` աստղեր դիտելու համար: Այն տեղեկացնում է նաև արևածագի ու մայրամուտի ժամերի մասին: