Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Supermarket Mania® 2

Գինը` 4.99$ – անվճար

Խաղը կօգնի ստուգել բիզնեսի կառավարման հմտությունները, ճիշտ տնօրինել ժամանակը: Խաղի սյուժեն ծավալվում է սուպերմարկետում, որտեղ Նիքիին և նրա ընկերներին պետք է օգնել սպասարկել հաճախորդներին:

 

Shapes Card Matching

Գինը` 2.99$ – անվճար

Նախատեսված է երեխաներին գույներն ու երկրաչափական մարմինները սովորեցնելու համար: Հավելվածը նաև զարգացնում է տեսողական հիշողությունը:

 

Super Sharp

Գինը` 1.99$ – անվճար

Սա նոր տեսակի փազլ խաղ է, որտեղ երկրաչափական պատկերները պետք է «կտրել» այնպես, որպեսզի ստացվի ցանկալի չափսը: Խաղն ունի 120-ից ավելի մակարդակ:

 

Wheels on the Bus!

Գինը` 2.99$ – անվճար

Նախատեսված է 3-5 տարեկան երեխաների համար, ովքեր շատ են սիրում համանուն երգը: Հավելվածը պատրաստված է ինտերակտիվ խաղի տեսքով, որտեղ կարելի է ընտրել ավտոբուսը, փազլ խաղեր խաղալ և լսել սիրելի երգը:

 

 

Sprite Creator

Գինը` 3.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն է տալիս նկարչություն անել կետ առ կետ` պիքսելային մակարդակում, ստեղծագործել: Այն հեշտ է օգտագործման տեսանկյունից: Հնարավոր է նաև անիմացիաներ ստեղծել:

 

Polymer

Գինը` 2.99$ – անվճար

Փազլների սիրահարներ, եկեք այստեղ: Սա բավական հետաքրքիր խաղ է, որը պարունակում է 5 ռեժիմներ: Հնարավոր է նաև մրցել այլ խաղացողների հետ: