Տեսանյութեր խմբագրելու լավագույն հավելվածները

ittrend.am-ն ամեն ուրբաթ ներկայացնում է տարբեր ֆունկցիոնալով լավագույն հավելվածները:

Magisto (Android, iOS)

գինը` անվճար

Այս հավելվածով շատ հեշտ է աշխատել, ընտրեք նկարները, տեսանյութերը, երաժշտությունը, թեման և  մի կողմ քաշվեք. հավելվածն ինքնուրույն և արագ տեսանյութ կպատրաստի: Magisto-ի հիմնական ֆունկցիաներն անվճար են, սակայն այն ունի նաև վճարովի ֆունկցիաներ: Հավելվածը Google-ի կողմից ճանաչվել է 2015-ի լավագույն ծրագրերից մեկը:

 

Adobe Premiere Clip (Android, iOS)

գինը` անվճար

Premiere Clip-ը հնարավորություն է տալիս խմբագրել ու ստանալ որակյալ տեսանյութեր և հեշտությամբ տարածել դրանք: Այն ունի պատրաստի ձայնադարան, հնարավոր է նաև նոր երգեր ավելացնել` որպես սաունդթրեք: Փոխեք լուսավորությունը, ընտրեք բազմաթիվ ֆիլտրերից մեկը, ինչպես նաև օգտվեք անվճար  2 ԳԲ ամպային տարածությունից:

 

QUIK (Android, iOS)

գինը` անվճար

Նախկինում այս հավելվածը հայտնի էր Replay անունով և նախատեսված էր հիմնականում Instagram-ի սիրահարների համար: Այն արագ մոնտաժում է տեսանյութերը, սլայդշոուներ պատրաստում: Առաջարկում է օգտվել մի քանի գործիքներից, 28 ֆիլտրերից:

FilmoraGo (Android, iOS)

գինը` անվճար

Այս հավելվածով ոչ միայն խմբագրեք տեսանյութերը, այլև սլայդշոուներ ստեղծեք նկարներից ու երգերից: Այն ունի մի շարք գործիքներ. կարող եք կտրել տեսանյութը, շրջել, էֆեկտներ, անիմացիոն տեքստեր ավելացնել և այլն: