Թողարկվել է նոր Android-ի բետա-տարբերակը

Google ընկերությունը թողարկել է Android 7.0 (Nougat) ՕՀ-ի հինգերորդ ու վերջին բետա-տարբերակը, որը նախատեսված է ծրագրավորողների համար, սակայն բոլոր Nexus-օգտագործողները կարող են տեղադրել այն:

Developer Preview 5 տարբերակը բեռնելու համար պետք է դառնալ Google-ի բետա-թեստավորման մասնակից:  Ծրագրին կարող են մասնակցել Nexus 6, Nexus 9, Nexus 5X, Nexus 6P, Nexus Player, Pixel С և General Mobile 4G (Android One) մոդելները:

Android N-ի «քաղցր» անվանումը պաշտոնապես հայտարարվեց հուլիսի 1-ին:

Android Nougat-ը կունենա 250 նոր ֆունկցիաներ, այդ թվում` հնարավորություն կտա էկրանը կիսել երկու հատվածների, ավելի լավ կմշակի 3D գրաֆիկան, կունենա Android VR Mode ռեժիմ: ՕՀ-ի վերջնական տարբերակը կթողարկվի այս տարվա երրորդ եռամսյակում:

Աղբյուրը` The Next Web