Apple-ը սկսել է «խելացի» պարանի վաճառք

Apple-ի առցանց պաշտոնական խանութում արդեն վաճառում է Smart Rope «խելացի» պարանը, որը մշակվել է Tangram կորեական ընկերությունը: Նորույթը կարողանում է հաշվել ցատկերը, այրված կալորիաները, բացի այդ` հնարավորություն է տալիս համեմատել ակտիվության վիճակագրությունը, կիսվել արդյունքներով և մրցել ընկերների հետ:

Պարանի վրա տեղադրված են 23 լուսադիոդային լամպեր, որոնք ցատկերի ժամանակ օդում ցուցադրում են ցատկերի թիվը: Պարանը լիցքավորվում է microUSB պորտով: 2 ժամ լիցքավորումը բավականացնում է 36 ժամ (ակտիվ օգտագործման դեպքում):

Smart Rope-ն ունի ալյումինից բռնակներ, կարելի է նաև գնել սիլիկոնե պատյաններ: Պարանն առաջարկվում է երեք գույներով` արծաթագույն, ոսկեգույն և սև: Apple Store-ում այն կարելի է գնել 89 դոլարով:

Աղբյուրը` The Verge