Լավագույն պանորամիկ (360°) հավելվածները

Լավագույն պանորամիկ (360°) հավելվածները

Պանորամիկ լուսանկարները զարգացող թրենդ են դարձել, և այդ հարցում իր մեծ դերն ունի Ֆեյսբուք սոցցանցը, որը բավական ժամանակ է` հնարավորություն է տալիս տեղադրելու 360° լուսանկարներ: Իսկ ինչպե՞ս ստանալ պանորամիկ նկարներ. այժմ կներկայացնենք լավագույն 360° հավելվածները, որոնք կարելի է գտնել App Store-ում և Play Store-ում:

 

pano-icon-5122Pano (Android, iOS, Windows Phone)

գինը` 1,52-2,99 դոլար

Pano հավելվածն ունի պարզ ինտերֆեյս, կարողանում է պանորամիկ նկարներ ստանալ մինչև 16 նկարներից: Կիսաթափանցիկ տեքստով հուշումներն օգնում են հնարավորինս ճիշտ անկյունից լուսանկարել տեսարանը: Այժմ հավելվածի Android-տարբերակը զեղչված է:

 

This slideshow requires JavaScript.

 

360 Panorama (iOS)

գինը` $1.99

360 Panorama-ն վերածում է ձեր iPhone-ը, iPod Touch-ը կամ iPad-ը 360° տեսախցիկի: Ցանկացած համապատկերային լուսանկարի վրա նշվում է GPS-հասցեն: Պատրաստած նկարը հեշտ է տարածել սոցցանցերում, որտեղ այն դիտելու համար պետք չէ օգտվել հավելյալ ծրագրերից: Հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել անվճար ամպային պահոցից, որը հասանելի է նաև 360 Panorama-ի կայքում:

 

 

Cover artPanorama 360 Photos: FB share (Android)

գինը` անվճար

Panorama 360-ը ճանաչվել է Mobile World Congress Barcelona 2013-ի լավագույն 20 հավելվածներից մեկը: Այն հնարավորություն է տալիս արագորեն ստեղծել պանորամիկ լուսանկարներ ու բարձր որակով տարածել դրանք սոցցանցերում:

 

DMD-PanoramaDMD Panorama

Android` անվճար, ներքին գնումներ

iOS` 1,99

Բացի վերոնշյալ ֆունկցիաներից` այս հավելվածը կարողանում է դիմային տեսախցիկով պանորամիկ սելֆիներ անել ու ունի պանորամաների մեծ տեսադարան (ավելի քան 1,3 մլն նկար): DMD-ն նաև հնարավորություն է տալիս պատկերի embed կոդը տեղադրել կայքում կամ բլոգում:

This slideshow requires JavaScript.