Սնոուդենը կստեղծի լրտեսական պատյան` iPhone հեռախոսի համար

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ЦРУ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը սինգապուրցի հաքերի հետ մշակում է տվյալների գողությունից պաշտպանող պատյան, որը նախատեսված կլինի iPhone սմարթֆոնի համար: Այս մասին Սնոուդենը հայտարարել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում:

Ժամանակակից սմարթֆոնները փոխանցում են GPS-տվյալները նույնիսկ ավիառեժիմում, այդ իսկ պատճառով հատուկ ծառայությունների համար խնդիր չէ գտնել սարքն ու տվյալներ վերցնել:

Ինովացիոն պատյանը խոչընդոտում է տվյալների փոխանցումը ցանկացած ռեժիմում: Ըստ Սնոուդենի` պատյանը նախատեսված է իրավապահների, լրագրողների և բոլոր նրանց համար, ում հեռախոսով հետաքրքրված են հատուկ ծառայությունները:

Սարքի աշխատող տարբերակը կցուցադրվի 2017թ.:

2013-ին Էդվարդ Սնոուդենը լրագրողներին փոխանցեց ԱՄՆ-ի դաշնային անվտանգության գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում էին բջջային կապի միջոցով քաղաքացիներին հետևելուն: Սնոուդենն ընդհանուր առմամբ գողացել է 1,7 մլն գաղտնի պետական ֆայլ:

Աղբյուրը` CNN