Այց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզմկատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որի կառուցման նպատակով ներդրվել է 1 միլիարդ 222 մլն դրամ:

Կենտրոնի շինաշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Այստեղ ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է 160 մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի նրանց մասնաճյուղերում:

Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը և նշել, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, քանի որ այն մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ:

Կենտրոնի բացման առիթով ittrend.am-ի հարցազրույցը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ կարդացեք այստեղ: