Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

PDF Reader Premium

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա ստեղծել, խմբագրել ու տարածել PDF փաստաթղթեր: Կարելի է ներբեռնել ֆայլերը ամպային պահոցներից, լուսանկարը տեղում վերածել PDF-ի և այլն:

 

Fractals

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածով կկարողանաք դիտել անվերջ կրկնվող միանման մասնիկներով երկրաչափական մարմինները` ֆրակտալները, հպումների միջոցով ստեղծել նորերը, ընտրել գույները և այլն:

MarcoPolo Arctic

Գինը` 2.99$ – անվճար

Ինտերակտիվ ուսուցողական խաղ, որը հնարավորություն կտա երեխաներին հետաքրքիր ձևով ուսումնասիրել գիտությունները, տեխնոլոգիաները, ինժեներությունն ու մաթեմատիկան:

 

MarcoPolo Weather

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը կծանոթացնի եղանակի տեսությանը,  կսովորեցնի երեխաներին հետևել եղանակին: Պարունակում է նաև 3 մինի-խաղեր:

 

MarcoPolo Ocean

Գինը` 2.99$ – անվճար

Այս ուսուցողական խաղը կօգնի երեխաներին բացահայտել օվկիանոսի գաղտնիքները, ծանոթանալ ստորջրյա բնակիչներին, հետաքրքիր խաղեր խաղալ: