Հավելվածներ, որոնք կօգնեն գտնել մատչելի գներով հյուրանոցներ

Հաճախ այնպես է լինում, որ ստիպված ես լինում արագորեն պատրաստվել ճամփորդությունն ու հյուրանոց ամրագրել: Ներկայացնում ենք անվճար հավելվածներ, որոնք կօգնեն գտնել լավագույն առաջարկը:

Momondo (iOS և Android)

Ճամփորդողների շրջանում շատ հայտնի այս հավելվածը թույլ է տալիս գտնել, համեմատել և նախնական պատվերով ամրագրել ավիատոմսեր, հյուրանոցներ, հոսթելներ և ավտոմեքենա, ինչպես նաև կիսվել ընտրած տարբերակներով ընկերների հետ: Հարթակն աշխատում է 52 լեզուներով, իսկ գները հնարավոր է իմանալ տարբեր փոխարժեքներով:

https://youtu.be/891M4JL6fYQ

 

Hotellook  (iOS և Android)

Hotellook ծառայությունը հավաքագրում է 50 ամրագրման ամենամեծ ծառայությունների առաջարկներն ու հյուրանոցների պաշտոնական կայքերի տվյալները: Բոլոր գները մեկ տեղում, ընդ որում` դրանք արդեն իսկ ներառում են բոլոր հարկերը: Ծառայությունը հնարավորություն է տալիս տեղեկանալ հետաքրքրող սենյակի գնի իջեցման մասին:

Hotellook-ն աշխատում է 255 000 հյուրանոցների, 29 000 հոստելների, 315 000 հյուրատների ու 507 000 բնակարանների հետ:

Hotellook Promo 4K from Tim Constantinov on Vimeo.

 

Hotel Tonight (iOS և Android)

Ծառայությունը թույլ է տալիս հեշտորեն գտնել հյուրանոցների լավագույն առաջարկները: Հավելվածի միայն iOS տարբերակը բեռնվել է ավելի քան 14 միլիոն անգամ: Hotel Tonight-ն աշխատում է 35 երկրներում գործող ավելի քան 15 հազար հյուրանոցների հետ:

Համագործակցող հյուրանոցները բաժանված են երեք դասի` Basic, Hip և Luxe, որպեսզի ընտրելն ավելի հեշտ լինի:

 

Airbnb (iOS և Android)

Ծառայությունը հիմնվել է 2008թ. Սան Ֆրանցիսկոյում: Այն թույլ է տալիս գիշերելու տեղ գտնել, լինի դա հոստել, թե բարձրակարգ հյուրանոց կամ վիլլա: Այն գործում է 34 հազար քաղաքներում ու 191 երկրներում: Airbnb-ից օգտվողների քանակն անցում է արդեն 60 միլիոնը:

 

Roomguru (iOS և Android)

Ծառայությունը թույլ կտա համեմատել տարբեր հյուրանոցների ու հյուրատների առաջարկները, ընտրել ամենահարմար տարբերակը: Roomguru-ն աշխատում է 800,000 հյուրանոցների հետ, ունի բավական պարզ և ընդլայնված որոնման համակարգ: Ծառայությունից օգտվում է տարեկան 300 մլն օգտատեր, ովքեր հնարավորություն ունեն մշտապես տեղեկացված լինել թեժ առաջարկներին: