Նոր տվյալներ Xiaomi Mi Note 2 սմարթֆոնի մասին, որն ունի կոր էկրան

Weibo չինական սոցցանցի օգտատերերից մեկը` @KJuma-ն, ով պարբերաբար հրապարակում է նոր սարքերի մասին հավաստի տեղեկություններ, տեղադրել է Xiaomi Mi Note 2 սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը:

Ոչ պաշտոնական տվյալներով` սմարթֆոնը կունենա կրկնակի հիմնական տեսախցիկ ու երկու կողմերում կորացած էկրան, ինչպես Samsung Galaxy Edge մոդելի դեպքում է: Նշվում է նաև, որ էկրանը 5,5 դյույմանոց է, առկա է մատնահետքի սկաներ` ներկառուցված Home կոճակի տակ: Սարքն աշխատում է Qualcomm Snapdragon 820 կամ 821 պրոցեսորով, ունի 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 ԳԲ ներքին:

Xiaomi Mi Note 2-ի թողարկումը սպասվում է օգոստոսի 25-ին: Նախնական տվյալներով` 128 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը կարժենա մոտ $423, իսկ 64 ԳԲ-ը` $377:

Աղբյուրը` Weibo