«Կենդանի Այբուբենը» մշակող թիմը ստեղծում է ինտերակտիվ հեքիաթներ

ittrend.am-ն արդեն անդրադարձել է Mobit հայկական ընկերության պատրաստած «Կենդանի այբուբեն» հավելվածին, որն օգնում է նախադպրոցական տարիքի երեխաներին սովորել հայերեն տառերը: Ընկերության գործադիր տնօրեն Արտյոմ Աբգարյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ ուսուցողական խաղն ունի այս պահին 36 հազար Android և 16 հազար iOS բեռնում: Այժմ ընթացքի մեջ է նաև հավելվածի ռուսերեն տարբերակը: «Հայերեն տարբերակը առավելագույնս զարգացրել ենք, իսկ ֆինանսական արձագանքը շատ ավելի փոքր է, քան անգլերենի դեպքում է, այդ իսկ պատճառով կզարգացնենք անգլերեն ու ռուսերեն տարբերակները՝ հասցնելով հայերենի մակարդակի»,-ասաց Mobit-ի տնօրենը:

Ընկերությունը թողարկում է նաև ինտերակտիվ հեքիաթների շարք և հիմա զուգահեռաբար աշխատում է նոր հեքիաթի վրա, որը կոչվում է «Խնձորապուր»:

14112145_1852573251638089_1399917189_n

Մինչ այժմ թողարկված հեքիաթներից են «All Things Yummy…»-ն ու «Mommy Hurries Home»-ը: Հեքիաթները ներկայացվում են ձայներ, նախատեսված են նաև մինի-խաղեր, որոնք դասավորված են ըստ սյուժեի:

Ինչ վերաբերում է «Կենդանի Այբուբենին», ապա այն կարելի է բեռնել App Store-ից, Google Play-ից ու Windows Store-ից։ Այն անվճար է, սակայն ունի նաև վճարովի բովանդակություն։

 

Իսկ «Կենդանի Այբուբեն»-ի անգլերեն տարբերակը՝ Zoo Alphabet-ը բեռնելու համար ընտրեք համապատասխան հարթակը․

iPad/iPhone: http://bit.ly/ZA_iOS,
Android: http://bit.ly/ZAAndroid,
Windows Phone: http://bit.ly/ZAWinPhone,
Windows Store: http://bit.ly/ZAWinStore: